Ով է դարձել տարվա դերասան Time-ի վարկածով – Showbiz.am

Ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Time ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն արտիստ։ Ամսագիրը լուրը հրապարակել է X սոցիալական ցանցի էջում։

«Նա միայն դերասան դառնալ էր ուզում։ Լեոնարդո ԴիԿապրիոն Time-ի տարվա լավագույն արտիստն է», – գրել են ամսագրի ներկայացուցիչները։

Ամսագիրը բացատրել է իր ընտրությունը՝ նշելով, որ նույնիսկ 30 տարվա կարիերայից հետո, որի ընթացքում նա զբաղվել է անկանխատեսելի նախագծերով, 51-ամյա ԴիԿապրիոն շարունակում է սիրված լինել հանդիսատեսի շրջանում, և հիմա, թերևս, ավելի շատ, քան երբևէ։

Լեոնարդո ԴիԿապրիոն արժանացել է Օսկարի, BAFTA-ի, «Ոսկե գլոբուսի» և Screen Actors Guild մրցանակի՝ որպես լավագույն դերասան «Փրկվածը» ֆիլմում իր դերի համար։

Leave a Comment