Մինչև 2030-ի տարեվերջ Amazon-ը 35 միլիարդ դոլար կներդնի Հնդկաստանում

Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականի ավարտը 35 միլիարդ դոլար ներդնել իր հնդկական բիզնեսի զարգացման մեջ: Այս մասին հայտնում է ընկերությունը։

Amazon-ը մտադիր է ներդրումներ անել լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնման, արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման, նոր տվյալների մշակման կենտրոնների ստեղծման մեջ։

Սպասվում է, որ այս ներդրումները Հնդկաստանում կստեղծեն 1 միլիոն նոր աշխատատեղ։

IDram

«Մենք ուրախ ենք մնալ հնդկական տնտեսության աճի կատալիզատոր և արհեստական բանականությունը հասանելի դարձնել երկրի միլիոնավոր բնակիչների համար», – նշել է Amazon-ի զարգացող շուկաների բաժնի ղեկավար Ամիթ Ագարվալը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնդիկ վաճառողները 2015 թվականից ի վեր Amazon-ի հարթակի միջոցով արտահանել են ավելի քան 20 միլիարդ դոլարի ապրանք։ Ընկերությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը հասցնել 80 միլիարդ դոլարի։ Հիմնական շուկան հնդիկ վաճառողների համար շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որին հետևում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Կանադան։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment