#CivilNetCheck-ի հարցումը՝ Սևանի ափին Սասուն Միքայելյանի տարածքների վերաբերյալ քրեական վարույթի հիմք

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի՝ #CivilNetCheck-ի, հարցումից հետո քրեական վարույթ է հարուցել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի՝ Սևանի ափին ունեցած տարածքների հետ կապված։ Քրեական վարույթը նախաձեռնվել է #CivilNetCheck-ի՝ հուլիսին գլխավոր դատախազություն ուղարկված հարցման հիման վրա։ Հարցմամբ խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք դատախազությունը ուսումնասիրել է Միքայելյանի կողմից Սևանի ափին ինքնակամ շինությունների տիրապետման և դրանց մասով վարձավճարներ կատարած լինելու հանգամանքները։ Մի քանի ամիս անց ստացված պատասխանում դատախազությունը հայտնում է, որ ուսումնասիրել է Սասուն Միքայելյանի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2002-2021թթ. կնքված վարձակալության պայմանագրերը և հայտնաբերել խախտումներ։ Հայտնաբերված խախտումների հիման վրա դատախազությունը հանցանքի մասին հաղորդում […]

Leave a Comment