Այս տարին կարող է ընդգրկվել ամենատաք եռյակում դիտարկումների պատմության մեջ

Ընթացիկ 2025 թվականը կարող է ընդգրկվել դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարիների եռյակում, ամենայն հավանականությամբ, այն կզբաղեցնի 3-րդ տեղը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոմետ կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:

«Սա ջերմաստիճանի բարձրացման միտում է, այն ակնհայտ է։ Վերջին 10 տարիները՝ 2015-ից 2024 թվականներին, ընդգրկվել են ամենատաք տարիների տասնյակում։ Առաջին և երկրորդ տեղերը կիսում են 2023 և 2024 թվականները: Իսկ 2025-ը, ամենայն հավանականությամբ, կլինի երրորդ տեղում», – ասել է Վիլֆանդը։

Ավելի վաղ Copernicus եվրոպական կլիմայական ծառայությունը կարծիք էր հայտնել, որ 2025 թվականը կդառնա դիտարկումների պատմության մեջ երկրորդ կամ երրորդ ամենաշոգ տարին:

Վիլֆանդը բացատրել է, որ տաքացումը կապված է ջերմոցային գազերի կոնցենտրացիայի ավելացման հետ:

Leave a Comment