Առաքելական եկեղեցու կանոններին չհամապատասխանելու դեպքում հոգևորականները խոցելի են դառնում արտաքին ազդեցության նկատմամբ․ Փաշինյան

Մենք ցանկանում ենք, որ եկեղեցականները, հոգևորականները թափանցիկ, հաշվետու և համապատասխան լինեն Հայաստանի առաքելական եկեղեցու կանոններին, քանի որ չհամապատասխանելու դեպքում հոգևորականները դառնում են ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում հարցուպատասխանի ժամանակ։ Վարչապետի համոզմամբ՝ այդպիսով, հոգևորականները գործիք են դառնալու արտաքին ազդեցության համար։ «Մենք ուզում ենք համապատասխանություն լինի։ Ընդհանրապես եկեղեցու, հոգևորականների և եկեղեցու ղեկավարների համապատասխանություն լինի, հաշվետվողականություն լինի, ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ոչ ոք դա չգիտի, ի՞նչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում»‎,- ասել է վարչապետը։ Փաշինյանը պնդում է, որ որոշ հոգևոր առաջնորդներ ապրում են ամոթալի […]

Leave a Comment