ՀՀ իշխանությունը կանաչ լույս վառեց Բաքվի համար, մոռացության են մատնում Արցախը։ Այս մասին «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Մենք չենք մոռանալու Արցախը, պարտավոր ենք ընդդիմանալ։ Մեր մտորումների և գործողությունների առանցքը լինելու է մեր իրավունքների վերականգնումն ու մեր ժողովրդի անվտանգ վերադարձը Արցախ՝ այլևս երբեք թույլ չտալու համար աղետի կրկնությունը»,- ասաց նա։