Գերիների հարցի դրական լուծման միտում տեսնում եմ. Ալեն Սիմոնյան

Գերիների հարցի դրական լուծման միտում տեսնում եմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին:

«Մենք բազմիցս ասել ենք, որ այս թեմայով հրապարակային, բարձրաձայն չենք խոսում: Սակայն որևէ հանդիպում՝ լինի դա ադրբեջանական կողմի, թե միջազգային ներկայացուցիչների հետ, չի անցնում առանց գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը բարձրացնելու», – ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև անհայտ կորածների խնդրին:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարցը վերջնականապես լուծվի.

«Եվ ես տեսնում եմ դրական լուծման միտում», – ընդգծել է ԱԺ նախագահը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment