Փաստորեն, կեղծ պատարագներ կազմակերպելուց զատ, ԱԱԾ-ում նաև նվագում են

Պարզվում է, որ ՀՀ ԱԱԾ-ն ավելի քան 16 միլիոն դրամի երաժշտական գործիքներ է ձեռք բերել` Yamaha Corporation-ից, որը երաժշտական գործիքների աշխարհում խոշորագույն արտադրողներից է։

Փաստորեն, կեղծ պատարագներ կազմակերպելուց զատ, ԱԱԾ-ում նաև նվագում են։ Երևի պատրաստվում են հաջորդիվ պղնձյա-փողային ստեղծագործություն հնչեցնել։

Նորմալ երկրներում բանակ են զինում և հզորացնում, իսկ Հայաստանում երգով, երաժշտությամբ ու արագ ռիթմերով ետքայլ են անում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment