Նա ասել է, որ այս խնդիրը պետք է հասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ և հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ:
Նա Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում պատասխանել է ներկաների հարցերին։
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող անձանց խնդրին՝ Փաշինյանն ասել է, որ ՀՀ դիրքորոշումն այն է, որ այս խնդիրը հասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։
«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը, սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սա շատ զգայուն հարց է։
Նրա խոսքով՝ խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը Համբուրգի առևտրի պալատում վարչապետը հանդիպել է տեղի գործարարների հետ։