«Բարսելոնան» շարունակում է ծրագրեր մշակել կազմն ուժեղացնելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «կապտանռնագույնները» դիտարկում են «Ֆիորենտինայի» իտալացի հարձակվող Մոյզե Քինին ձեռք բերելու տարբերակը։
Աղբյուրի տվյալներով՝ 25-ամյա Քինի գործակալներն արդեն բանակցություններ են վարել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերի հնարավորությունը։
Նշվում է, որ Մոյզե Քինի նկատմամբ պահանջարկը տրանսֆերային շուկայում բավականին բարձր է, չնայած նրա ոչ այնքան արդյունավետ մրցաշրջան անցկացնելուն։
Ընթացիկ մրցաշրջանում «մանուշակների» կազմում անցկացրած 16 խաղում Քինը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Մոյզե Քինը Իտալիայի հավաքականի խաղացող է։ Transfermarkt-ը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։