https://arm.sputniknews.ru/20251210/aragatsvotni-temi-hashvapahi-tnajin-kalanqn-uzum-en-erkaradzgel-96723045.html
Արագածոտնի թեմի հաշվապահի տնային կալանքն ուզում են երկարաձգել
Արագածոտնի թեմի հաշվապահի տնային կալանքն ուզում են երկարաձգել
Sputnik Արմենիա
60–ամյա կինը տնային կալանքի տակ է հոկտեմբերից։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T12:07+0400
2025-12-10T12:07+0400
2025-12-10T12:07+0400
հայաստան
արագածոտնի թեմի առաջնորդարան
հաշվապահ
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94728253_0:0:1500:844_1920x0_80_0_0_127685e6df8265bcaed6973746491514.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94728253_0:0:1500:1125_1920x0_80_0_0_7b00d0b683b0a104c3bea612a67d3179.jpg
հայաստան, արագածոտնի թեմի առաջնորդարան, հաշվապահ, տնային կալանք
հայաստան, արագածոտնի թեմի առաջնորդարան, հաշվապահ, տնային կալանք
60–ամյա կինը տնային կալանքի տակ է հոկտեմբերից։