2025 թվականի դեկտեմբերի 5-ին Վարչապետի գլխավորությամբ կայացած՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքներով նախատեսվում է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
Հանձնաժողովի գործունեության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության խնդիրների կարգավորման համակարգված իրականացումը։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն պետական մարմինների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
1. Թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն,
2. Հասարակական կազմակերպության կանոնադրությունը,
3. Տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանն առնչվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մեկ էջի սահմաններում:
Նշվում է, որ աշխատանքներն իրականացվելու են հասարակական հիմունքներով և միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

