Լրտեսության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։ 


Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։ 

Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ եւ ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին: 


Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն է, նրա փաստաբաններն ավելի վաղ մեզ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը եւ իրենք մեղադրանքը չեն ընդունում»:



Leave a Comment