Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները 2025-ին միջազգային մրցաշարերում 23 մեդալ են նվաճել, տեղեկացրել են Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից։
Ֆեդերացիայի տվյալներով՝ Վարշավայում անցկացված «Աշխարհի առաջնություն 2025»-ում, որտեղ մասնակցել են 40 երկրների շուրջ 1400 մարզիկներ, Հայաստանի հավաքականը ստացել է 12 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե։
Վիեննայում կայացած «Ավստրիայի գավաթ 2025» միջազգային մրցաշարում, որին մասնակցել են 19 երկրների մոտ 450 մարզիկներ, ֆեդերացիայի ներկայացուցիչները նվաճել են ևս 11 մեդալ՝ 4 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե։
Ֆեդերացիայի հաղթանակած 22 մարզիկներն ու նրանց մարզիչները դեկտեմբերի 9-ին մասնակցել են «Ոչ Օլիմպիական մարզաձևերի միության» կազմակերպած ընդունելությանը, որը տեղի է ունեցել «Օլիմպավան» մարզահամալիրում։
