Առաջիկայում շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու գործում. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական T24-ը, Թուրքիայի ԱԳ նախարարը թեմային անդրադարձել է երկրի խորհրդարանում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ 

«Մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ շարունակվել է Ադրբեջանի հետ համակարգված՝ ողջ 2025 թվականի ընթացքում։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու գործում և կխրախուսենք կողմերին օգտվել այս պատմական հնարավորությունից»,- հայտարարել է Ֆիդանը։

Leave a Comment