Կործանվել է Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը. անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Դեկտեմբերի 9-ին վայրէջքի փորձի ժամանակ կործանվել
է Սուդանի Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել են անձնակազմի
բոլոր անդամները: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը կործանվել է
Կարմիր ծովի ափին Պորտ Սուդանի «Օսման Դիգնա» ավիաբազայում վայրէջքի փորձ կատարելիս.
պատճառը եղել է «տեխնիկական անսարքությունը»։

«Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են
աղետի հետևանքով»,- ասել է մեկ այլ ռազմական աղբյուր։

Ինչպես նշում է AFP-ն, Սուդանի բանակը չի նշել, թե
քանի մարդ է եղել ինքնաթիռում, զոհերի թվաքանակի մասին ևս պաշտոնական տվյալներ չեն
հրապարակվել։

 

Leave a Comment