Թաիլանդը Կամբոջայի հետ սահմանին գործի է դրել ավիացիան և նավատորմը

Թաիլանդի ռազմածովային ուժերը Կամբոջայի սահմանին
սկսել են գործողություն նավատորմի և ավիացիայի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում
է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Տրատ նահանգում Սահմանային պաշտպանության ուժերի շտաբի
հայտարարությանը։

«Տրատը ճնշում է թշնամուն» գործողության անցկացման
շրջան է ուղարկվել «HTMS Thepa» ռազմանավը, որին հանձնարարված է սահմանել շուրջօրյա
պարեկություն և հետախուզություն։

Ռազմածովային ուժերը զգուշացրել են թաիլանդցի ձկնորսներին
Կամբոջայի հետ ծովային սահմանի մոտ նավարկելուց զերծ մնալու անհրաժեշտության մասին։

 

Leave a Comment