Ադրբեջանի դեսպանը հայերենով դիմեց Փաշինյանին ու հիշեցրեց Բաքվի նախապայմանի մասին

Ադրբեջանի դեսպանը հայերենով դիմեց Փաշինյանին ու հիշեցրեց Բաքվի նախապայմանի մասին

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն, պատասխանել ներկաների հարցերին: «Բարի գալուստ, Գերմանիա»,- Ադրբեջանի դեսպանը հայերենով դիմեց ՀՀ վարչապետին: «Տարածաշրջանում աներևակայելի փոփոխություն է տեղի ունենում. սա ամենակայուն ու խաղաղ ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում… Հույս ունենք, որ վաշինգթոնյան համաձայնությունները լիարժեք կյանքի կկոչվեն: Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին՝ Սահմանադրությանը, հույս ունեմ՝ դա էլ կվերացվի»,- ասաց Ադրբեջանի դեսպանը: Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում

Leave a Comment