Trump Route for International Peace and Prosperity («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագիծն ունի լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինի Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպմանը։
Փաշինյանը հավելել է, որ Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ կարող է դառնալ նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը։ Նրա խոսքով՝ դա Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ կապահովի։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ են վարում վարում TRIPP կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,- ավելացրել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:
Փաշինյանը նոյեմբերի 12-ին տեղեկացրել էր, որ TRIPP նախագծի շինարարությունը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դեկտեմբերի 8-ին հայտնել էր, որ աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են և մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։
