Հյուսիս- հարավ ճանապարհի Քաջարան -Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում շինարարությունն ընթացքի մեջ է, 390 մ երկարությամբ թունելի փորման աշխատանքն ավարտվել է։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել։
Նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել էին Հյուսիս–հարավ ճանապարհի թունել։


