Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ 20 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամենքներում բախվել է բետոնե եզրաքարին, ապա ծառին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթարի հետևանքով վարորդ Հայկ Ա.-ն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախման հետևանքով վնասվել է էլեկտրասյունը և օպերատիվորեն ժամանել էին նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ից, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վնասված էլ սյունը նորով փոխարինելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: