Ամերիկյան կործանիչները մոտեցել են Վենեսուելայի օդային տարածքին


Միջազգային


Ամերիկյան երկու F/A-18F Super Hornet կործանիչներ թռչել են Վենեսուելայի օդային տարածքի մոտ։

Այս մասին տեղեկանում ենք  Flightradar24 ավիացիոն կայքի տվայլներից:

Կարիբյան ծովում գտնվող ամերիկյան USS Gerald Ford ավիակիրից թռիչք կատարած կործանիչները երկար ժամանակ թռչել են Վենեսուելայի ծովածոցի 12 մղոնանոց ծովային գոտուց մոտ 10-15 կիլոմետր հեռավորության վրա, որը տարածվում է Վենեսուելայի տարածքի խորքերը:

Սակայն ինքնաթիռը չի խախտել Վենեսուելայի օդային տարածքը։


Leave a Comment