ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Երեկ, երբ Վաղարշապատի գյուղերում բնակիչների հետ էինք զրուցում, նկատեցինք, որ արագիլներն այս տարի չեն չվել, մնացել են Հայաստանում:
Մեր Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որ մեր քաղաքացիների մտքով անգամ չի անցնի հեռանալ։ Նրանք, ովքեր տարբեր պատճառներով մեկնել են, պիտի կարողանան արագիլների պես վերադառնալ իրենց ծննդավայր երկիր, իրենց Հայրենիք՝ գտնելով ապահով ու արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները»։
–00—ՅՄ