Կալաս. Մոսկվան ուժեղացնում է ապատեղեկատվական արշավը Հայաստանում

Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ Ռուսաստանն ուժեղացնում է ապատեղեկատվական արշավը Հայաստանում:

Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, Կալասը, մասնավորապես, ասել է.

 

«Մենք տեսնում ենք, որ որքան մերձենում է երկիրը Եվրոպական միության հետ, այնքան ուժգնանում է ճնշումը չարամիտ արտաքին ազդեցության կողմից: 

 

Ռուսաստանը եւ նրա պրոքսիները ուժեղացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ: Մոլդովան այս տարվա հիմնական թիրախն էր, բայց նաեւ լավագույն ապացույցը, որ այդ մարտահրավերը հաղթահարելի է:

 

Մենք կշարունակենք մոբիլիզացնել Արտաքին գործողությունների ծառայության միջոցները, որոնք ստեղծել ենք վերջին տասնամյակում՝ միաժամանակ աջակցելով քաղաքացիական հասարակությանը եւ ազատ մեդիային: Ինչպես սովորեցինք Մոլդովայից, արտաքին միջամտությանը հակազդելու եւ ընտրությունների մաքրությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է «ամբողջ հասարակություն» մոտեցումը»:

Leave a Comment