Բռնցքամարտի ԱԱ․ 3 հայ մարզիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ – Armenia Today

3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Դուբայում ընթացող աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Քառորդ եզրափակչում ՀՀ-ն 9 ներկայացուցիչ ունի։

Հերթական օրվա հաղթանակների սկիզբը դրել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա 5։0 հաշվով պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակին:

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն առավելության էր հասել պորտուգալացի Անդրե Դո Սանթոսի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճել է 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը՝ նոկաուտի ենթարկելով Մավրիկիայի ներկայացուցիչ Միրեն Չեմբենին։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին անցել ևս 6 բռնցքամարտիկներ։

Leave a Comment