Ամերիկյան կողմի հետ քննարկվել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարության գյուղատնտեսական հարցերով տարածաշրջանային կցորդ Ռիշան Չոդհրիի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի և Կանզասի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ ցորենի արժեշղթայի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը, տեղական արտադրության ընդլայնման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները։

Հետագա համագործակցությունը կնպաստի Հայաստանի ցորենի արժեշղթայի զարգացմանը, ապահովելով պարենային անվտանգության կայունությունը։

Leave a Comment