Անհայտ անձինք հափշտակել են Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը

Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը, հայտնում է Մատենադարանի տնօրենությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը:

Մատենադարանի տնօրենությունը պատրաստակամություն է հայտնել եթե ոչ իբրև նվիրատվություն ընդունելու, ապա այդ մատյանները ժամանակավոր պահպանության առնելու վերաբերյալ:

Leave a Comment