Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերը


Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի՝ միջազգային համագործակցության հարցերով օգնական Թոմի Ջոյսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:


 


Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և համագործակցության հետագա հնարավորությունները։

Դիտումների քանակ1

Leave a Comment