ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում միայն այն դեպքում, եթե բանակցությունների միջոցով ստեղծվի պաղեստինյան պետություն, երեքշաբթի օրը հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը կարծում է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը «չի կարելի հասնել ուժի կամ վերջնագրերի միջոցով»։
«Իսրայելը երկու տարի շարունակ օգտագործել է իր ողջ ռազմական հզորությունը՝ ՀԱՄԱՍ-ին զենքը վայր դնել ստիպելու համար, և դա ձախողվել է», – հավելել է աղբյուրը։
Հոկտեմբերի 9-ի գիշերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Վաշինգթոնի առաջարկած Գազայի հակամարտության լուծման ծրագրի առաջին փուլին։
Ծրագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի Գազայի կառավարմանը մասնակցելու ցանկացած ձևից։ Բոլոր ռազմական, ահաբեկչական և հարձակողական ենթակառուցվածքները, ներառյալ թունելները և զենքի արտադրության օբյեկտները, կոչնչացվեն անվերադարձ։ Գազայում ապառազմականացման գործընթացը կիրականացվի անկախ դիտորդների հսկողության ներքո, ներառյալ` զենքի վերջնական ոչնչացումը։
Հետագայում հրադադարը բազմիցս խախտվել է։
Հիշեցնենք` 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում սկսեց Իսրայելի վրա։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գործողություն սկսեցին ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։