Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ չի ցանկանում աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կխորացնեն Ուկրաինայում հակամարտությունը հաջորդ շաբաթ նախատեսված Եվրամիության գագաթնաժողովում։
«Ես պատրաստվում եմ և ակտիվորեն շփվում եմ մի քանի վարչապետների հետ Բրյուսելում հաջորդ շաբաթ նախատեսված գագաթնաժողովի վերաբերյալ, որտեղ չեմ ցանկանում աջակցել Ուկրաինայում պատերազմի շարունակությանը», – ասել է Ֆիցոն այսօր իր պաշտոնական Facebook էջում հրապարակված տեսաուղերձում։
Եվրահանձնաժողովը նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերի 18-19-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովում։