Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ։ Դեկտեմբերի 9-ին կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, Եվրոպական Միությունում` առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա շարունակման ու զարգացման հարցում»,- ասաց Փաշինյանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրին ասաց, որ այն «համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար»: «Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և մեր համատեղ ընդունած հռչակագրի մեջ էլ դա ասվել է գրավոր: Դա ճիշտ ուղղությամբ […]