Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է արել՝ սովամահությամբ. միջազգային մասնագետների ճշմարտությունը

Ցեղասպանություն է այն, ինչ Ադրբեջանն արել է Արցախում 2023-ին: Այսօր Երևանում վերահաստատել են մի խումբ  ցեղասպանագետներ՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Եվրոպայից, աֆրիկյան պետություններից: Նրանց կարծիքով՝ անպատժելիությունն է պատճառը, որ Բաքուն Արցախում շարունակում է Սպիտակ Եղեռնը: 

Հենց այսօր են համացանցում հայտնվել կադրեր, որոնցում երևում է՝ ադրբեջանցիները հիմա էլ վանդալիզմի են ենթարկել Մարտակերտում գտնվող Երից Մանկանց վանքը:

Leave a Comment