ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Քիչ առաջ Իշխան Սաղաթելյանն տեսաուղերձով տեղեկացրեց, որ հարցաքննության են հրավիրել՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով։ Հարցաքննության ժամանակ նա հրաժարվել է որեւէ բացատրություն տալ։
«Այդ գործից կա անջատված մաս, ու տեղի է ունենում լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական պրոցես տեղի չի ունենում»,- նշել է Իշխան Սաղաթելյանը: