Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իբր ինքը դիմել է Եվրամիություն՝ Հայաստանի բարեփոխումներին հատկացվող աջակցությունը դադարեցնելու հորդորով:
Ամստերդամը «Հայլուր»-ի թղթակցի հետ հեռակապով բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները խեղաթյուրել են իր խոսքը։