«Աէրոֆլոտ»-ը չեղարկում է չվերթները Շերեմետևո օդանավակայանում

«Աէրոֆլոտ»-ը չեղարկում է չվերթները Շերեմետևո օդանավակայանում

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ստիպված է եղել փոփոխել իր թռիչքների ժամանակացույցը՝ հետաձգելով և չեղարկելով որոշ չվերթներ, հայտարարել է ավիաընկերությունը։

«Դեկտեմբերի 9 -ին Շերեմետևո օդանավակայանի տարածքում օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումների  պատճառով «Աէրոֆլոտ»-ը ստիպված է փոփոխել իր չվացուցակը՝ հետաձգելով մեկնման ժամերը և չեղարկելով որոշ չվերթներ», – ասվում է հայտարարության մեջ։

Չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկվում է վերադարձ կամ նույն երթուղով չվերթների անվճար վերամրագրում հաջորդ տասն օրվա ընթացքում։

Leave a Comment