
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրվել է հարցաքննության։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Այսօրվա հարցաքննության մասին» և հրապարակել տեսաուղերձ, որով հայտնել է, որ հարցաքննության էր հրավիրվել Քննչական կոմիտե՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով, և հրաժարվել է որևէ բացատրություն տալուց։
«Այդ գործից կա անջատված մաս, ու տեղի է ունենում լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց՝ հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական պրոցես տեղի չի ունենում»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։
Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան