Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։
«Այս այցը պատմական է, Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ»,- այս մասին այսօր ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ներկայացրել էինք մանրամասներ վարչապետի՝ Գերմանիա պատոնական այցից։ Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում: