Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման և դրա դեմ պայքարի կարողությունների հզորացման գործում ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը շարունակական է

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման և դրա դեմ պայքարի կարողությունների հզորացման գործում Հայաստանին տրամադրվող աջակցությունը շարունակական է։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Այս համատեքստում հատկապես կարևորվում են ֆինանսական ռիսկերի նույնականացմանը, կարմիր նշանները ճանաչելուն և կասկածելի գործարքներին արդյունավետ արձագանքելու կարողությունները, մասնավորապես՝ նոտարական համայնքի ներկայացուցիչների կողմից։ Վերը նշված թեմաներին անդրադարձ է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին և նոտարներին միավորող ախատաժողովի շրջանակներում։

Աշխատաժողովի շրջանակներում քննարկումներ են ծավալվել ռիսկահեն մոտեցում կիրառելու, ոլորտային սպառնալիքները հասկանալու և միջազգային պարտավորություններին ու ներպետական իրավական համակարգին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Այն հատկապես արդյունավետ էր վերահսկողների և վերահսկվող հաստատությունների միջև անմիջական երկխոսության կայացման տեսանկյունից՝ նպաստելով ավելի հետևողական միասնական ջանքերի և համապատասխանության մշակույթի ձևավորմանը։

Հաշվի առնելով ներպետական հանձնառությունը միտված ՓԼ/ԱՖ հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարին՝ Եվրոպայի խորհրդի և ազգային հաստատությունների սերտ համագործակցությունը փորձագիտական և կարողությունների զարգացմանն ուղղությամբ շարունակական է։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից

«Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment