Aurora News | Ուշացումներ՝ Զվարթնոց օդանավակայանում․ ռուս զբոսաշրջիկները մնացել են Երևանում

Զվարթնոց օդանավակայանի կայքէջից տեղեկանում ենք, որ ներկա պահին ուշացումներ կա Մոսկվայի և Ֆրանկֆուրտի չվերթներում:

SHOT տելեգրամյան ալիքի տվյալներով՝ ռուս զբոսաշրջիկները` մոտ 150 հոգի, մնացել են Երևանում՝ չվերթի 16-ժամյա ուշացման պատճառով: Նշվում է, որ չվերթների նման ուշացումները պայմանավորված են եղանակային վատ պայմաններով։

Ըստ տելեգրամյան ալիքի՝ ուղևորները սպասում են թռիչքի իրականացմանը և պահանջում են հստակ տեղեկատվություն՝ փոփոխված ժամանակացույցի վերաբերյալ։

Leave a Comment