Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Սիրիայի «Ազատության տոնը»։
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան շարունակելու է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, բոլոր հատվածների միջև հանրային համերաշխության ապահովման և երկիրը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կենտրոն դարձնելու համար։
Թուրքիայի արտգործնախարարությունը ևս շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի իշխանություններին և ժողովրդին։
Ուղերձում նշվում է, որ Թուրքիան շարունակելու է լիովին աջակցել Սիրիայի իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են երկրում կայունության, անվտանգության և բարօրության հաստատմանը։