Ռուսաստանում կործանվել է Ան-22 ինքնաթիռը. անձնակազմի բոլոր անդամները մահացել են


Միջազգային


Իվանովոյի մարզում վթարի ենթարկված Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի անձնակազմը, հավանաբար, ողջ չի մնացել:

Այս մասին հաղորդում է Telegram-յան Mash ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Օդանավում յոթ մարդ է եղել։ Փրկարարական ծառայությունները շարունակում են անձնակազմի անդամների կամ նրանց մարմինների որոնումները։ Մինչ այժմ Ուվոդսկոյե ջրամբարի մոտ վթարի վայրում հայտնաբերվել են միայն ինքնաթիռի բեկորներ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ան-22-ը վերանորոգումից հետո պլանային փորձնական թռիչք էր կատարում։


Leave a Comment