9 դեկտեմբերի 2025 – 19:05 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 9-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,–ասվում է գրառման մեջ։