«Բարսելոնան» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի շրջանակում այսօր կայանալիք կարևորագույն հանդիպմանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ։ Կատալոնական ակումբի համար օրվա գլխավոր նորությունը թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վերադարձն է։
33-ամյա գերմանացի դարպասապահն այս մրցաշրջանում առաջին անգամ է ընդգրկվել թիմի հայտացուցակում։ Նա բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը մեջքի վնասվածքի պատճառով, սակայն այժմ ապաքինվել է և մարզվում է ընդհանուր խմբում։
«Spotify Camp Nou» մարզադաշտում կայանալիք հանդիպումը լուրջ քննություն է Հանսի Ֆլիկի թիմի համար։ Լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու և փլեյ-օֆֆի ուղեգրի իրական հույսերը պահպանելու համար «Բարսելոնային» այս խաղում միայն հաղթանակ է անհրաժեշտ։ Լիգայի փուլի ավարտին մնացել է ընդամենը երկու հանդիպում՝ արտագնա խաղ Պրահայի «Սլավիայի» (հունվարի 21) և տնային խաղ «Կոպենհագենի» (հունվարի 28) դեմ։
Հանսի Ֆլիկը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր նախապատրաստվում են երեկոյան կայանալիք խաղին.
Տեր Շտեգեն, Բալդե, Կուբարսի, Ֆերան, Պեդրի, Լևանդովսկի, Լամին Յամալ, Ռաֆինյա, Ժոան Գարսիա, Ռեշֆորդ, Քրիստենսեն, Ֆերմին, Կասադո, Ժերար Մարտին, Ֆ․ դե Յոնգ, Բեռնալ, Կունդե, Էրիկ, Շչենսնի, Ժոֆրե, Դրո և Ռունի։
Այս պահի դրությամբ «Բարսելոնան» վստահորեն գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 16 խաղում վաստակած 40 միավորով։