ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն:
«Նրանք վաղուց ընտրություններ չեն ունեցել», – հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ Ուկրաինայում խոսում են ժողովրդավարության մասին, բայց այնտեղ այդ երևույթն այլևս գոյություն չունի:
ԱՄՆ նախագահը, միաժամանակ, չի բացառել, որ ընտրությունների դեպքում Զելենսկին կրկին կարող է հաղթանակ տանել:
Թրամփը նախկինում արդեն կոչ արել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնել:
Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է անցյալ տարի, սակայն, օրենսդրության համաձայն, նա մնում է իր պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր ընտրություններ չեն անցկացվել, իսկ դրանց անցկացումն անհնար է, քանի դեռ գործում է ռազմական դրությունը:
