Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը․ 5 բնակավայր գազ չունի

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը․ 5 բնակավայր գազ չունի

9 դեկտեմբերի 2025 – 17:43 AMT

PanARMENIAN.Net – «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացրել է, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500)։ Այդ պատճառով դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ից, դադարեցվել է գազամատակարարումը Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի սպառողներին, ինչպես նաև այդ բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպություններին։

Վթարի վերացման ուղղությամբ արդեն վթարավերականգնողական աշխատանքներ են սկսվել։

Ըստ գերատեսչության՝ գազամատակարարման վերականգնումը նախատեսվում է դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ին։

Leave a Comment