Նեյմարը դեռ չի որոշել՝ որտեղ է շարունակելու կարիերան

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը դեռ չի կողմնորոշվել ապագայի հարցում։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։

«Անկեղծ ասած, դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Ինձ մի քանի օր է հարկավոր հանգստանալու համար, իսկ հետո որոշում կկայացնեմ ապագայիս հարցում։ Իհարկե, ինձ համար առաջնահերթություն է լինելու «Սանթոսում» մնալը»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Բրազիլիայի ավարտված առաջնությունում Նեյմարը մասնակցել է 20 հանդիպման, դարձել 8 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա այս տարվա հունվարին էր վերադարձել «Սանթոս»։

Leave a Comment