Լևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ով նաև լուսանկար է հրապարակել։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,– նշել է նա։

Leave a Comment