Ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը. խորհրդանիշը երևանյան կապտաթիթեռն է


Հայաստանի Հանրապետության համար բնապահպանության ոլորտում կարևորագույն փուլի մեկնարկը տրված է․ ներկայացվեց CoP17-ի պաշտոնական տարբերանշանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՇՄ նախարարությունը:


Տարբերանշանի հիմքում ընտրվել է երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։


#CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։


Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։


Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։


CoP17-ի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», արտացոլում է ընթացիկ բնապահպանական քաղաքականության առանցքը՝ կոչ անելով նախաձեռնություններից անցնել դեպի նպատակային և համակարգված գործողությունների։


Leave a Comment