Ադրբեջանը «մտահոգիչ» է համարում «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «մտահոգիչ» է համարում Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, Բրյուսելում ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։ Բաքուն պնդում է, որ ՀՀ-ԵՄ փաստաթղթում ներառվել են մի շարք հարցեր, որոնք «աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։ Բաքուն անթույլատրելի է համարում ԵՄ-ի և Հայաստանի միջև առաջիկա 7 տարվա ռազմավարական գերակայությունները սահմանող երկկողմ փաստաթղթում Ադրբեջանի դեմ ուղղված հարցերի ներառումը, ինչը, ըստ այդ երկրի գլխավոր դիվանագիտական գերատեսչության, «բացասաբար է անդրադառնում նաև Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։ Ադրբեջանական կողմը «ակնհայտ նախապաշարմունքի դրսևորում» է համարում այն, որ փաստաթղթում […]

Leave a Comment