Aurora News | 2026-ից Վրաստան մուտքը միայն բժշկական ապահովագրությամբ․ մանրամասներ

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։

Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․

– դժբախտ պատահարները,

– վնասվածքները,

– հանկարծակի հիվանդությունները,

– բժշկական տարհանումը

– հայրենադարձությունը

Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։

Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։

Leave a Comment